Բրիտանուհին բացահայտել է՝ ինչպես է կարողացել ձերբազատվել ավելորդ քաշից կարանտինի ընթացքում

Բրիտանական Շեֆիլդ շրջանի բնակչուհին կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ընթացքում ձերբազատվել է ավելորդ քաշից և ներկայացրել է իր հաջողության գաղտնիքը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, կարանտինի սահմանումից հետո 28-ամյա Ռեբեկա Հաննան, ով ապահովագրական գործակալության աշխատակից է, որոշել է կարգի բերել իր կազմվածքը, որի պատճառով իրեն շատ անհարմար էր զգում:

Փետրվարին բրիտանուհին սկսել է հետևել սննդակարգին և ամեն օր մարզումներ է կատարել: Ռեբեկան սկսել է նախապատվությունը տալ առողջ սննդին, հաճախ օգտագործել վարսակի փաթիլներ և ավոկադո: Բացի այդ, նա ամեն օր քաղցր փաթիլներ է կերել, որպեսզի կարգավորի քաղցր ուտելու ձգտումը։

Բրիտանուհին նշել է, որ 2-3 շաբաթը մեկ ուտում է պիցցա, չիպսեր, պաղպաղակ կամ մեքսիկական խոհանոցի ուտեստ:

Ռեբեկան նշում է, որ սկսել է օգտվել առցանց-մարզիչի ծառայություններին, որը նրա համար սննդակարգ և մարզումների ծրագիր է մշակել: Ծրագրի մի մասն այն է եղել, որ նա պետք է մարզվեր հայելու առաջ:

Նախքան մարզումները բրիտանուհին 69.8 կգ էր կշռում: Նրան հաջողվել է նիհարել 6 կգով, սակայն բացի ավելորդ քաշից ձերբազատվելուն նրան հաջողվել է մարզել մկաններն ու ամբողջովին փոխել մարմնի տեսքը: