«Նա փոխեց իմ կյանքը, լցրեց այն մաքուր սիրո էներգիայով»․ Սվետլանա Լոբոդան նոր լուսանկարներ է հրապարակել

Սվետլանա Լոբոդան երեկ նշում էր կրտսեր դստեր ծննդյան օրը։ Երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել դուստրերի հետ, բայց ինչպես միշտ, այնպիսի տեսանկյունից, որ փոքրիկի դեմքը չերևա։ Հրապարակմանը կից Լոբոդան գրել է․

«Այսօր իմ կրտսեր դստեր՝ Թիլդայի ծննդյան 2-րդ տարեդարձն է։ Նա փոխեց իմ կյանքը, լցրեց այն մաքուր սիրո էներգիայով և բացարձակ վստահությամբ, որ մենք անսահման ենք: Ծնունդդ շնորհավոր, դստրիկս»։