Ջարեդ Լետոն ուղիղ միացմամբ շփվել է երկրպագուների հետ և պարել Վերկա Սերդյուչկայի երգի հնչյունների ներքո

Ամերիկացի երաժիշտ ու դերասան Ջարեդ Լետոն կարանտինի ընթացքում չձանձրանալու և չտխրելու համար հետաքրքիր տարբերակ է գտել․ արտիստը գրեթե ամեն օր Ինստագրամի իր միկրոբլոգում ուղիղ միացմամբ շփվում է երկրպագուների հետ, երգում, կատակներ անում՝ դրական լցիքեր հաղորդելով բոլոր հետևորդներին։
«Thirty Seconds to Mars» ռոք խմբի մենակատարը ժամեր առաջ ուղիղ միացմամբ շփվել է մի խումբ ուսանողների հետ, ովքեր ասես նախապես պատրաստվել էին արտիստի հետ հանդիպմանը։ Երիտասարդները Ջարեդին խնդրել են մի քիչ խոսել ռուսերեն ու անգամ սովորեցերլ են նրան մի քանի պարային շարժում, որը Լետոն կատարել է Վերկա Սերդյուչկայի երգի հնչյունների ներքո։

Նշենք, որ ավելի վաղ Ջարեդը նաև զրուցել է հայտնի բլոգեր Նաստյա Իվլեևայի հետ։ Ջարեդի հետ զրույցում Նաստյան դժվարությամբ էր կարողանում արտահայտել մտքերը, քանզի շատ հուզված էր: Իվլեևան զրույցի ընթացքում հրավիրել է Ջարեդին մասնակցելու իր շոուին և ստացել է աստղի համաձայնությունը։
Ջարեդը զրույցի ընթացքում նաև պատմել է, որ եղել է ռուսական «Առաջին ալիք»-ի հյուրը Իվան Ուրգանտի շոուի ժամանակ։  Մինչ Նաստայի հետ զրուցելը Լետոն ուղիղ հեռարձակման ընթացքում շփվել էր նաև հեռուստահաղորդավար Անդրեյ Բեդնյակովի հետ, ով բնակվում է Ուկրաինայում։