«Ինքս եմ արել այս լուսանկարը»․ Քիմ Քարդաշյանը հիացրել է երկրպագուներին՝ ցուցադրելով նիհարած մարմինը

Կորոնավիրուսի համարավակի պայմաններում աստղը ստիպված է ամեն ինչ անել առանց ոճաբանների, վիզաժիստների ու լուսանկարիչների օգնության։
«Ինքս եմ արել այս լուսանկարը»,- պարծեցել է Քարդաշյանը` ինստագրամյան հետևոդրներին ներկայացնելով իր նոր լուսանկարները։


Վերջին օրերի ընթացքում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարները շարունակում են մնալ ինստագրամյան հետևորդների ուշադրության կենտրոնում․ երկրպագուներն անդադար քննարկում են՝ ինչպես է նա կարողացել կարանտինի ընթացքում այդքան նիհարել։
Ամերիկյան Pinkvilla լրատվական կայքը, անդրադառնալով Քիմի հրապարակմանն ու հետևորդների արձագանքին, գրել է, որ աստղը մեկուսացման ամբողջ ընթացքում ինտենսիվ մարզումներ է իրականացրել իր անձնական մարզչի հետ, ինչի արդյունքում այդքան նիհարել է։
Քիմն իր միկրոբլոգում նաև հրապարակել է լուսանկար մարզասրահից, որտեղ նրա համարձակ կերպարի շնորհիվ երևում է՝ թե մարզումների արդյունքում որքան է փոխվել նրա կազմվածքը։