Հայտնի մոդել Քսենիա Դելին, ով մեծ պահանջարկ ունի մոդելային բիզնեսում և համագործակցում է բազմաթիվ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ, նախկինում Եգոր Կրիդի ընկերուհին էր։
Այս գեղեցկուհու և Կրիդի հարաբերությունները տևեցին 4 տարի։ Եգորը հավատացնում էր լրագրողներին, որ շուտով ինքն ու Քսենիան պատրաստվում են ամուսնանլ։ Սակայն երգչին մեծ հիասթափություն էր սպասվում։
Քսենիան ծանոթացավ իրենից 33 տարի մեծ եգիպտացի միլիարդատեր Օսամ Շարիֆի հետ և մեկնեց Ռուսաստանից։ Սակայն աղջիկը երկար ժամանակ գտնվում էր այդ միլիարդատիրոջ կողքին սիրուհու կարգավիճակում։
Վերջապես, օրեր առաջ Քսենիան ամուսնացավ Օսամ Շարիֆի հետ։
Կրիդը շատ բուռն արձագանքեց՝ իմանալով նախկին ընտրյալի ամուսնության մասին լուրը։
Եգորն ասաց, որ խղճում է այդ տղամարդուն, որովհետև Քսենիան էժանագին շահամոլ է, ով չգիտի սիրել ու նվիրվել։