Լուսինե Թովմասյանը հրապարակել է որդու նոր լուսանկարները․ ժպտերես փոքրիկը շատ նման է մայրիկին

Հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր միկրոբլոգում հրապարակել է որդու նոր լուսանկարները։ Գեղեցկուհին հաճախ է իր հետևորդների հետ կիսվում որդու ու դստեր լուսանկարներով։

Սև և սպիտակ լուսանկարներին կից Լուսինեն գրառում է կատարել ու շեշտել, որ որդին միշտ ժպտում է։ Նայելով փոքրիկի լուսանկարներին, իսկապես երևում է, որ նա շատ ուրախ ու ժպտերես երեխա է։ Լուսինեի հետևորդներն ու երկրպագուները հաճախ են շեշտում, որ տղան շատ նման է նրան։