Լարիսա Դոլինայի դուստրն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ երգչուհին պատկերված է թոռնուհու հետ։ Առաջին լուսանկարը 7 տարվա վաղեմություն ունի, իսկ եկրորդը օրեր առաջ է արվել՝ կարանտինային զբոսանքի ընթացքում։
«Պետք է նշեմ, որ դուստրս շատ շուտ մեծացավ։ Իսկ մայրիկս, պարզապես, թագուհի է»,-լուսանկարներին կից նշել է Դոլինայի դուստրը։
Երկրպագուները մեկաբանություններում նշել են, որ երգչուհին գնալով երիտասարդանում է։
64-ամյա Լարիսա Դոլինայի երկրպագուներն արդեն տարիներ շարունակ հետևում են, թե ինչպես է երգչուհին պայքարում ծերության դեմ։ Ավելի վաղ՝ «Привет, Андрей!» հաղորդմանը, Լարիսան ներկայացել էր այնպիսի տեսքով, որ նրան շատերն անգամ չէին ճանաչել։
Լարիսա Դոլինան 2019 թվականին բավականին մեծ գումարներ ու ժամանակ է ծախսել իր արտաքինի բարելավման համար։ Դա էր պատճառը, որ 2019 թվականի աշնանը Լարիսան շրջում էր ակնոցներով․ նա ցանկանում էր քողարկել պլաստիկ վիրահատության հետքերը։ Անցած ամառ արտիստը նաև նիհարել էր ու մինչ օրս պահպանում է գեղեցիկ կազմվածքը։
Սակայն Լարիսան այդ մասին խոսել չի սիրում, մնում է միայն հետևել, թե ինչպես է երգչուհին գնալով գեղեցկանում ու երիտասարդանում։