Արմինկան ցուցադրել է իր նոր մեքենան (լուսանկարներ)

Երգչուհի Արմինկան ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ցուցադրել է իր նոր մեքենան։
Երկրպագուները լուսանկարի մեկնաբաությունները հեղեղել են շնորհավորանքներով։
Արտակարգ դրության այս օրերին շատերը մեծ ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում։ Երգչուհի Արմինկան, ով վերջին շրջանում առավել պասիվ էր իր միկրոբլոգում, ցանկանալով ապահովել իր երկրպագուների ժամանցն ու զբաղեցնել նրանց կարանտինի ընթացքում, նույնպես հանդես է գալիս ինստագրամյան ուղիղ եթերներով ու պատասխանում է բոլորին հետաքրքրող հարցերին։
Հիշեցնենք, որ Արմինկան 2016 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում։