36-ամյա Էնն Հեթուեյը և 38-ամյա Ադամ Շուլմանը պատրաստվում են ընտանիքում նոր անդամի ավելանալուն: Երեկ դերասանուհին Ինստագրամում հայտնել է, որ հղի է: Նա սոցցանցում սելֆի է հրապարակել՝ ցույց տալով կլորացած փորիկը:
«Սա ֆիլմի համար չէ: Իսկ, եթե թողնենք կատակները, ապա ցանկանում եմ ասել բոլորին, ով անցել է անհաջող հղիանալու փորձերի և անպտղության դժոխքի միջով, որ մայր դառնալու իմ ճանապարհներից ոչ մեկը ուղիղ չի եղել»,- գրել է Էննը լուսանկարի կողքին՝ ակնարկելով խնդիրների մասին:
Էննը և Ադամը դաստիարակում են երեքամյա որդուն՝ Ջոնաթանին, ով ծնվել էր զույգի ամուսնությունից չորս տարի հետո: «The Ellen DeGeneres Show»-ի ժամանակ դերասանուհին խոստովանել է, որ մայրությունը փոխել է իր հայացքները շատ հարցերում:
«Ինձ ավելի վստահ եմ զգում: Օրինակ՝ սպորտսրահում՝ Արևմտյան Հոլիվուդում, ուր ես ապրում եմ, ես հաճախ եմ հանդիպում մկանոտ մարդկանց: Նախկինում նրանց տեսքը ապշեցնում էր, բայց հիմա ինքս ինձ ասում եմ. «Քեզ ուժերդ հերիքել են երեխա ունենալու համար»: Այնպես որ ինձ համար միևնույն է, թե ինչ տեսք ունեմ, քանի որ ինձ հիասքանչ եմ զգում»,- ասել է դերասանուհին: