Բելգիայի արքայադուստր Էլիզաբեթը՝ Բելգիայի թագավոր Ֆիլիպի ավագ դուստրն ու ժառանգորդը, ընդունվել է երկրի լավագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Թագավորական ռազմական ակադեմիա (Royal Military Academy)։ Նրա հայրը ժամանակին նույնպես սովորել է այդ ռազմական ակադեմիայում, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ էլիտար բուհ ընդունվելը հեշտ չէ․ ամեն տարի ուսումնական հաստատությունում սովորելու հնարավորություն է ունենում ընդամենը 150 ուսանող։
18-ամյա արքայադուստրը հաջողությամբ առաջ է անցել տղամարդ թեկնածուներից, ֆրանսերենի և նիդեռլանդերենի, ինչպես նաև մաթեմատիկայի գերազանց քննություններ է հանձնել: Արքայադուստր Էլիզաբեթը նաև լավ ֆիզիկական պատրաստվածություն է ցույց տվել։
Մինչ ռազմական ակադեմիա ընդունվելը, աղջիկը սովորում էր Ուելսի Ատլանտյան քոլեջում։
Բելգիայի արքայադուստրը զբաղվում է թենիսով, ստորջրյա լողով և ալպինիզմով, դաշնամուր է նվագում, զբաղվում է բարեգործությամբ։