Սիլվի Բարկովան հրաշալի նորություն ունի

Դերասանուհի Սիլվի Բարկովան իր հետևորդների հետ կիսվել է նորությամբ ու հայտնել, որ պատրաստվում է նոր յութուբյան շոու ներկայացնել։ Սիլվին հայտնել է, որ տեսանյութերն արդեն վաղվանից հասանելի կլինեն ու մանրամասնել․

«Հարգելի հետևորդներ, իմ youtube-յան ալիքն արդեն պատրաստ է։ Ալիքս լինելու է բազմաժանր՝ սկսած հնդկական խոհանոցից, մինչև վարսերի, դեմքի, մարմնի խնամք: Ինչպես նաև՝ ճանապարհորդություն ամբողջ Հնդկաստանով և նրա սահմաններից դուրս, հանդիպումներ և հարցազրույցներ հայտնի մարդկանց հետ»։