Արքայազն Ուիլիամը խոստովանել է, որ երեխաների ծնունդն օգնել է մեղմել մոր կորստի ցավը

Արքայազն Ուիլյամը խոստովանել է, որ երեխաների ծնունդը նրա համար ամենակարևոր իրադարձությունն է, որն էլ նրան օգնել է հաշտվել մոր՝ արքայադուստր Դիանայի մահվան հետ: Այս մասին նա խոսել է BBC One-ի  «Ֆուտբոլ, արքայազն Ուիլյամ և մեր հոգեկան առողջությունը» վավերագրական ֆիլմում։

«Կորուստի ցավը ոչնչի հետ չի կարելի համեմատել։ Իսկ երեխաների ծնունդը կյանքի ամենազարմանալի, բայց միևնույն ժամանակ ամենասարսափեցնողներից մեկն է», – խոստովանել է Ուիլյամը՝ շեշտելով, որ իր կինը՝ Քեյթ Միդլթոնը սատարում է իրեն ու նրանք միասին կարողանում են զարգանալ ու միմյանցից շատ բաներ սովորել։ Հիշեցնենք, որ արքայազն Ոիլիամը ընդամենը 15 տարեկան էր, երբ մայրը մահացավ։