Ջիգանն իր երեխաներին սովորեցնում է խաղալ արգելված ու դաժան խաղերից մեկը

Ջիգանը (Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) երեխաներին սովորեցնում է, թե ինչպես խաղալ Mortal Kombat 11 համակարգչային խաղը։ Ռեփերը վերարականգնողական կլինիկայից դուրս գրվելուց հետո, փորձում է իրեն դրսևորել օրինակելի հոր նման:

Նա ամբողջ ժամանակն անցկացնում է ընտանիքի հետ: Պարզվում է, Ջիգան այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ ժամանց կարելի է կազմակերպել դուստրերի համար, քանի որ նա երեխաներին սովորեցնում է խաղալ Mortal Kombat 11 խաղը։ Խաղի արտադրողները սկավառակի վրա հստակ նշել են, որ այն արգելված է երեխաների համար: Խաղը խորհուրդ չի տրվում 18 տարեկանից ցածր անձանց ոչ միայն Ռուսաստանում, այլև շատ երկրներում։ Խաղն արգելված է, քանի որ դրանում հաղթելու համար մասնակիցը պետք է դաժանաբար սպանի հակառակորդին, ինչը տեսնելն անգամ կարող է երեխայի հոգեկան վիճակի վրա վատ անդրադառնալ։