Գոհար Ավետիսյանն ուղիղ 6 ժամ ծախսել է այս շքեղ դիմահարդարման վրա (լուսանկարներ)

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր ինստագրամյան հետևորդների ուշադրությանն է ներկայացրել իր հերթական գեղեցիկ լուսանկարը։
Գոհարը ներկայացել է շքեղ դիմահարդարմամբ, վարսահարդարմամբ ու համապատասխան զգեստով։ Ինչպես գիտենք, նա դեռ շարունակում է իր կազմակերպած մարաթոնն ու ամեն օր իր հետևորդներին սովորեցնում դիմահարդարման նոր ձևեր։
Գոհար Ավետիսյանն ուղիղ 6 ժամ ծախսել է այս կերպարը ստանալու համար։
Նշենք, որ ավելի վաղ Գոհարը, ով նաև երգչուհի է, երկրպագուներին էր ներկայացրել իր երգի պրեմիերան, որն արժանացել էր շատերի բարձր գնահատականին։