Դուբայի կառավարչի կինը վերադարձել է

Շաբաթներ առաջ լրատվամիջոցներում անդադար քննարկվում էր Դուբայի կառավարչի՝ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի կինոջ՝ արքայադուստր Հայայի փախուստը։
Արքայադուստր Հայան փախել էր ամուսնուց՝ վերցնելով 39 միլիոն դոլար։
Երկար ժամանակ նա թաքնվում էր Գերմանիայում, սակայն հիմա Հայան վերադարձել է Դուբայ, որպեսզի դատարանի օգնությամբ զրկի նախկին ամուսնուն ծնողական իրավունքներից և իր հետ Գերմանիա տանի երկու դուստրերին։
Արքայադուստր Հայայի  իրավաբանը Ֆիոն Շաքլթոնն է, ով նախկինում պաշտպանել է արքայազն Չարլզի շահերը։
Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը նույնպես համագործակցում է պրոֆեսիոնալի հետ, ով երկար տարիներ եղել է Մադոննայի անձնական իրավաբանը։
Շատերը կարծում են, որ արքայադուստր Հայան շանսեր չունի, որովհետև նրա նախկին ամուսինը վճռական է տրամադրված։