Զարուհի Բաբայանը ներկայացրել է հայտնի մայրիկների ու իրենց դուստրերի մասնակցությամբ ջերմ տեսանյութ

Զարուհի Բաբայանն իր ինստագրամյան միկրոբլոգում տեղադրել է շատ դրական ու ջերմ մի տեսանյութ, որի ստեղծմանը մասնակցել են շատ հայտնի մայրիկներ իրենց դուստրերի հետ։ Տեսանյութում նկարահանվել են Զարուհի Բաբայանը, Սիլվա Հակոբյանը, Դիանա Շատվերյանը, Լուիզա Ղամբարյանը, Ագա Քանքանյանը, Անուշիկ Ալավերդայնը, Ալլա Լևոնյանը, Մանե Գրիգորյանը և նրանց դուստրերը։

«Մեր տեղադրած բոլոր վիդեոները միշտ լավ արձագանքների են արժանացել ձեր կողմից:
Բայց այսօրվա վիդեոն համ ուրիշ է, համ էլ ավելի լուսավոր, քանի որ մեզ միացել են շատ սիրված մամաներ, իրենց հրաշք դստրիկների հետ: Բոլոր մայրիկներին,աղջիկներին շնորհակալություն և Պաչիկներ»,- տեսանյութին կից գրել է Զարուհին։

 

https://www.instagram.com/p/CAnKbV5HdRC/?fbclid=IwAR0G_RXhG3E2NQZl9If3pn1_HMMXMwxXNwqDb4vF5d4YXqjUTZCRZ-3OLOQ