«Երազանքներիս թոփ հնգյակում է գյուղում տուն ունենալու միտքը»․ Մերի Ներսիսյան

Հաղորդավարուհի և լուրերի մեկնաբան Մերի Ներսիսյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից գրել․

«Ասում են՝ երազանքների մասին խոսել պետք չէ՝ չեն իրականանա: Ես սնահավատ չեմ ու ճիշտ հակառակը՝ մտածում եմ, որ եթե նույնիսկ մեկ բարի մարդ սրտանց ուրախանա իմ հաջողությամբ ու մաղթի բարին, երազանքս իրականանալու շատ ավելի մեծ շանսեր կունենա: Երազանքներիս թոփ հնգյակում է գյուղում տուն ունենալու միտքը: Շրջում ենք Հայաստանով մեկ, հերթով սիրահարվում բոլոր այն վայրերին, ուր լինում ենք ու ամեն անգամ ասում՝ այստեղ տուն կառնենք: Քանի դեռ երազանքը ծրագրի չենք վերածել, դեռ շրջում ենք, հիանում, զարմանում, սիրահարվում… Ի դեպ, Հաղպատ գյուղը ամենահավանական թեկնածուներից է: Առաջ Աստված»։