Ո՞րն է երգչուհի Վալերյայի ամենաթանկարժեք տեսահոլովակը, որի վրա ծախսվել է 200 հազար դոլլար

Երգչուհի Վալերյան ինստագրամյան էջում կիսվել է երկրպագուների հետ 11 տարվա վաղեմություն ունեցող տեսահոլովակներից մեկով՝ նշելով, որ այն իր կարիերայի ընթացքում ամենաթանկարժեք տեսահոլովակն է եղել, որի վրա ծախսվել է 200 հազար դոլլար։
«Որոշեցի կիսվել ձեզ հետ «Out of control» անգլալեզու ալբոմի ստեղծագործություններից մեկով։ Երաժշտության հեղինակը Սերգիո Գալոյանն է, իսկ բառերինը՝ Ռայ Սեինթ Ջոնը։ Ինչ-որ մեկն այս երգը լսում է առաջին անգամ, իսկ ինչ-որ մեկի մոտ այն նոստալգիայի զգացում է առաջացնում։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ալան Բոդաևը։ Նշեմ, որ իմ այս տեսահոլովակի նկարահանումներն արժեցել են 200 հազար դոլլար»,- տեսահոլովակին կից պարզաբանել է Վալերյան։

Նշենք, որ Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն ու երգչուհի Վալերիան նունյպես հետևել են մյուս հայտնիների օրինակին և անվտանգության նկատառումներից ելնելով մեկուսացել իրենց տանը։ Պրիգոժինը իր ազատ ժամանակն անցկացնում է ավտոտնակում։
«17 տարվա ընթացքում առաջին անգամ  հնարավորություն ունեցա այստեղ կարգուկանոն հաստատելու։ Տարիների ընթացքում կուտակված ամբողջ աղբը այժմ հավաքված է և ամեն բան դրված է դարակների վրա»,- կիսվել էր պրոդյուսերը: