Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել արևմտյան շոու բիզնեսի և հոլիվուդյան աստղերի հայտնի լուսանկարները, որոնց վաճառքից ստացված հասույթն ամբողջովին ուղղվելու է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, էքսկլուզիվ լուսանկարներն աճուրդի են հանվելու լուսանկարիչ Մարկ Սելինջերի հետ համագործակցության արդյունքում: Աճուրդի են հանվելու աստղերի արխիվային լուսանկարները՝ արված վերջին երեսուն տարվա ընթացքում:
Խոսքը Սելինջերի ամենահայտնի կադրերից 25-ի մասին է: Դրանցում պատկերված են Ջենիֆեր Էնիսթոնը, Կուրտ Կոբեյնը, Լեոնարդո դի Կպարիոն, Բիլի Այլիշը, Ջենիֆեր Լոպեսը, Սնուփ Դոգը, Թոմ Հենքսը, Բարաք Օբաման և այլ հայտնիներ:
Մայիսի 28-ից մինչ հունիսի 12-ը կայանալիք առցանց աճուրդի հասույթը կտրամադրվի Ամերիկայի սննդի հիմնադրամին և աշխարհով մեկ կորոնավիրուսից տուժած խոցելի խմբերին աջակցություն տրամադրող այլ կազմակերպությունների։