54-ամյա դերասանուհի Էլիզաբեթ Հարլին լողազգեստով գրավիչ լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին հիացնելով իր սլացիկ մարմնով

Բրիտանացի հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Հարլին Ինստագրամում լողազգեստով գրավիչ լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին հիացնելով իր սլացիկ մարմնով, գրում է Daily Mail-ը։

54-ամյա դերասանուհին կրել է Elizabeth Hurley Beach լողազգեստների շարքից փիրուզագույն լողազգեստ։

Լուսանկարում Հարլին թեթև դիմահարդարմամբ է և թափված թույլ գանգուրներով։

«Առհասարակ սիրում եմ մեկ կտորով լողազգեստ, իսկ այս մեկն աստվածային է։ Հատուկ առաջարկ է գործում մինչև երեքշաբթի»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին։

Հայտնի է, որ Էլիզաբեթ Հարլին իր մոր հետ ինքնամեկուսացել է իր 7,3 մլն դոլար արժողությամբ, 13 ննջասենյակ ունեցող առանձնատանը։

«Այժմ ես ապրում եմ Ուելսից ոչ հեռու։ Այնտեղ ապրում է քույրս՝ Քեյթը, մայրս նույնպես տեղափոխվել է ինձ մոտ»,- ավելի վաղ հայտնել էր դերասանուհին։