Ինչպե՞ս է Քիմ Քարդաշյանը օգտագործում կարանտինի պատճառով առաջացած ազատ ժամանակը

Քանի որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված վիճակագրությունը շարունակում է ԱՄՆ-ում աճ գրանցել, մարդիկ դեռ չեն կարողանում ապրել իրենց բնականոն ռիթմով։

Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան միկրոբլոգում կիսվել է նոր լուսանկարների շարքով, բայց սահմանափակվել է նորաձևության դեֆիլեն ու լուսանկարները իր տան պատերի ներսում անելով։ Քիմը ներկայացել է ոճային ու սեքսուալ հագուստով, որն ընդգծում է նրա գեղեցիկ կառուցվածքը։ Գեղեեցկուհին շատ հաճախ է նման ֆոտոշարքեր ներկայացնում ու փորձում իր ազատ ժամանակն օգտագործել նոր հագուստները կրելու ու ցուցադրելու համար։