«Չգիտեմ՝ դուք ինչպես, ես անհանգիստ եմ շատ»․ Արևիկ Ուդումյան

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն իր ինստագրամյան միկրոբլոգում նոր լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, թե որքան մեծ պատասխանատվությամբ է նա մոտեցել այս շրջանին հատուկ անվտանգության կանոններին։ Լուսանկարին կից Արևիկը գրել է․

«Վախեցած իրականություն: Չգիտեմ՝ դուք ինչպես, ես անհանգիստ եմ շատ, լարված, ափսոսում եմ բոլոր բաց թողնված լավ պահերի համար ու շատ հոգնել եմ դիմակներից, ալկոգելերից, իրարից վախենալուց ու վաղվա օրվա անորոշությունից»։