«Ինձ թվում է, որ իմ կյանքն ապարդյուն է անցնում»․ Անաստասիա Րեշետովան կիսվել է իր հիասթափությամբ

Ռեփեր Տիմատիի սիրելին՝ Անաստասիա Րեշետովան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից գրառում կատարել։ Մոդելը անկեղծացել է ու պատմել, թե ինչպես է իրեն զգում կարանտինի պատճառով։

«Բոլոր օրերը խառնվել ու միանման են դարձել: Ես միանգամից չեմ էլ մտաբերում, թե շաբաթվա ինչ օր է։ Երկու ամիս ես նստեցի չորս պատի մեջ, չնայած որ իմ սիրելի տանն էի և իմ սիրելի ընտանիքի հետ։ Բայց, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ իմ կյանքն ապարդյուն է անցնում: Այս հիասթափեցնող նորությունները կարդալը կամ դիտելը, թե ինչպես են այլ մարդիկ իրար իրար վրա ցեխ շպրտում սոց կայքերում, ամուսնալուծվում կամ պարզապես խենթություններ անում՝ ամենալավ ժամանցի ձևը չէ։ Առցանց ձևաչափով կյանքը երբեք չի փոխարինի իրականին: Ես ուզում եմ լողալ իմ որդու հետ օվկիանոսում, զբոսնել զբոսայգում կամ սկսել իմ նախընտրած մերսման կուրսը, որն այժմ անհնար է սկսել սահմանափակումների պատճառով։ Ես ուզում եմ դժգոհել, բայց հասկանում եմ, որ այժմ հսկայական թվով մարդիկ գտնվում են իսկապես տխուր իրավիճակում և ես չպետք է բողոքեմ»,- գրել է Անաստասիան։