Պապարացիները կլորիկացած փորիկով Քեթի Փերիին փեսացուի հետ լուսանկարել են Սանտա Բարբարայի լողափերից մեկում

Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթի Փերին և բրիտանացի դերասան Օռլանդո Բլումն անցած հանգստյան օրերին Սանտա Բարբարայում լողափ են այցելել, գրում է Daily Mail-ը։

Լողափ այցելության ժամանակ աստղը կրել է կլորացած որովայնը ծածկող վինտաժային ծաղկավոր լողազգեստ, ծղոտե գլխարկ և սև ակնոց։ Երգչուհին աջ ձեռքում պահել է լողափնյա իրերով լի պայուսակ, իսկ ձախում՝ իր սիրելի շանը։

Զույգը Սանտա Բարբարա է ժամանել Քեթի Փերի հորը և ընտանիքի մյուս անդամներին այցելելու նպատակով։
Զույգը մարտին հայտարարել էր, որ սպասում է իր առաջնեկին։

Քեթին վերջերս խոստովանել է, որ, կարանտինի ընթացքում մի տան մեջ ապրելով Բլումի և նրա  երեխաների հետ,«արագ սովորել է մայր լինելու արվեստը»։ Փերիի խոսքով՝ ինքնամեկուսացումն օգնել իրեն պատրաստվել մոր դերին։