Հինգ համեղ ու հասանելի մթերք՝ սթրեսից ու անհանգստությունից ազատվելու համար

COVID-19-ի համավարակի ֆոնին սթրեսն ու անհանգստությունը  բավական տարածված են և կարող են լուրջ խնդիրներ առաջացնել ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում։ Նման խնդիրներից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել սննդակարգին, ուստի մասնագետները ներկայացրել են հինգ արդյունավետ մթերք, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել սթրեսից ու անհանգստությունից և կբարձրացնեն տրամադրությունը։

Շոկոլադ

Դառը շոկոլադը ոչ միայն համեղ մթերք է, այլև շատ օգտակար։ Այն պարունակում է մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, որոնք օգնում են կարգավորել տրամադրությունն ու խթանում են սերոտոնինի՝ երջանկության հորմոնի արտադրությունը:

Սաղմոն

Սաղմոնը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, ինչի շնորհիվ օգնում է բարելավել տրամադրությունը։ Այս օգտակար ճարպաթթուները հարկավոր են վիտամին D-ի աշխատանքի համար և օգնում են կարգավորել դոֆամինի և սերոտոնինի մակարդակները։

Երիցուկ

Երիցուկի թուրմը վաղուց հայտնի է նյարդային համակարգը հանգստացնող իր հատկություններով, ուստի այն շատ հաճախ են ընդունում որպես հանգստացնող միջոց։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բույսն օգնում է ազատվել անհանգստությունից ու տագնապից, ինչը պայմանավորված է դրա հակաբորբոքային ազդեցությամբ։

Քրքում

Այս օգտակար համեմունքը սովորաբար կիրառվում է հնդկական ու ասիական խոհանոցներում։ Քրքումի ակտիվ բաղադրիչը քրքումինն է, որը հայտնի է իր հակաբորբոքային ազդեցությամբ։ Բացի այդ, այս բաղադրիչն օգնում է նաև կարգավորել նյարդային համակարգը և ազատվել անհանգստությունից ու տագնապից։

Դդմի սերմեր

Դդմի սերմերը շատ համեղ մթերք են, որոնք կարելի է ուտել ինչպես առանձին, այնպես էլ հավելելով դրանք տարբեր ուտեստներին, սակայն այս սերմերը ոչ միայն համեղ են, այլև շատ օգտակար։ Այս մթերքը հիանալի միջոց է տագնապի ու անհանգստության դեմ պայքարելու համար։ Բացի այդ, դրանք հարուստ են ցինկով, որն օգնում է ամրապնդել իմունային համակարգը։