Սիրուն Մինասը բալիկի է սպասում

Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը, ով նաև հայտնի է Women’s Club հումորային նախագծից, սպասում է իր առաջնեկին։

Սիրունի կարգավիճակը շատերը նկատել են Ինստագրամի էջում հրապարակված տեսանյութերի շնորհիվ։ Պլաստիկ վիրաբույժի միկրոբլոգի հետևորդները մեկնաբանություններում շտապել են շնորհավորել նրան։

Հիշեցնենք, որ Սիրունը պսակադրվել է նախորդ տարվա հունիսին։ Սիրունի ամուսինը Ռաֆայել Վարդանյանն է։