Վերջերս շշուկներ տարածվեցին, որ երգիչ Ալեքսեյ Վորոբյովը վերադարձել է իր նախկին ընկերուհու՝ Վիկտորիա Դայնեկոյի մոտ։
Զույգը տարիներ առաջ պատրաստվում էր ամուսնանալ, սակայն հարսանյաց արարողությունից 2 ամիս առաջ նրանք բաժանվեցին։
Վիկտորիան իրենց բաժանությունը այն ժամանակ մեկնաբանում էր՝ ասելով, որ հոգնել էր Ալեքսեյի դավաճանություններից և իրեն անվստահ ու միայնակ էր զգում նրա կողքին։
Երգչուհին հավատացնում էր, որ Վորոբյովը երբեք չի կարողանա երջանիկ ընտանիք կազմել ինչ-որ մեկի հետ, որովհետև չգիտի՝ ինչ է հավատարմությունն ու նվիրվածությունը։
Վորոբյովն իր և Դայնեկոյի սիրավեպի մասին լուրերը մեկնաբանել է՝ անկեղծանալով, որ Վիկտորիան աշխարհի ամենագեղեցիկ հետույքն ունի և անհնար է նրան մոռանալը։
Վորոբյովն ու Դայնեկոն 3 տարի է, ինչ բաժանված են։
Այդ ընթացքում երգիչը հասցրել է հանդիպել ռուսական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ ու սեքսուալ աստղերի հետ։ Նա ընկերուհիներն են եղել Անյա Չիպովսկայան, Օքսանա Ակինիշինան, Աննա Գավլակը, Նատալիա Գորոժանովան և Ջոկոնդա Շենիկերը։
Երկրպագուներն անհամբեր սպասում են՝ Վիկտորիայի արձագանքին։