Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կտրուկ նիհարելու դեպքում

Կարանտինի պայմաններում շատերն են բախվել ավելորդ կիլոգրամների խնդրին, ուստի փորձում են կրկին ազատվել դրանցից և վերադառնալ նախկին քաշին։ Սպորտային սննդաբան և ֆիթնես մարզիչ Արինա Սկրոմնայայի խոսքով` այդ ավելորդ քաշից իսկապես հարկավոր է ազատվել, սակայն չի կարելի դա անել չափազանց կտրուկ, այլապես կարող են ի հայտ գալ խնդիրներ։

Մասնագետները նշում է, որ ավելորդ կիլոգրամներից հարկավոր է ազատվել աստիճանաբար և ժամանակի ընթացքում, իսկ այս հարցում կօգնեն ճիշտ սննդակարգն ու ռեժիմին հետևելը։ Սկրոմնայան խորհուրդ է տալիս չհապաղել ու խնդրի դեմ պայքարի հենց սկզբում դիմել մասնագետներին, որպեսզի նրանք կազմեն անհատական սննդակարգն ու մարզումների պլանը։

«Ավելի լավ կլինի մասնագետին դիմելը և որևէ կուրսին կամ մարաթոնին մասնակցելը։ Սա լավագույն տարբերակն է, առանց ինքնագործունեության։ Ձեր փոխարեն ամեն ինչ մտածում է փորձագետը՝ ինչ ուտել և երբ մարզվել։ Ինքնուրույն էքսպրես-դիետաներն ու մոնո-դիետաները կարող են էլ ավելի վատթարացնել արտաքին տեսքը։ Այսինքն՝ դուք ոչ միայն կվնասեք առողջությանը, այլև կարող եք երկու անգամ ավելի շատ քաշ հավաքել, քան կորցրել եք», – բացատրում է մասնագետը՝ հավելելով, որ միայն շաքարից, քաղցրավենիքից և հացաբուլկեղենից հրաժարվելու դեպքում արդեն իսկ կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից։