«Чай вдвоем» Խմբի նախկին անդամին բռնաբարել են 8 տարեկանում․ մանրամասներ

Էստրադային երգիչ Ստաս Կոստյուշկինը, ով հայտնի է շատերին «Чай вдвоем» խմբից, օրեր առաջ «Алена, блин!» յութուբյան ծրագրի ընթացքում պատմել է իր կյանքի ամենասարսափելի դեպքի մասին․նա խոստովանել է, որ ենթարկվել է սեռական բռնության 8 տարեկանում։
Արտիստը որոշել է կիսվել իր պատմությամբ, որովհետև վախենում է իր երեխաների անվտանգության համար։

Ստասը պատմում է, որ երբ սովորում էր երկրորդ դասարանում, հաճախ էր ընկերների հետ խաղում գործարանից ոչ հեռու գտնվող դաշտում, որտեղ էլ այդ ամենը պատահել է։ Նա նշում է, որ իր հետ միասին սեռական բռնության են ենթարկվել մյուս ընկերները, որոնց հետ Ստասը պայմանավորվել էր հավերժ լռել ու երբեք չբարձրաձայնել կատարվածի մասին։
Կոստյուշկինը հայտարարել է, որ կսպանի այն մարդուն, ով կհամարձակվի այդպես վարվել իր երեխայի հետ։
Երգիչը նաև ասել է, որ մեղավորը մինչ օրս չի պատժվել։