«Այն մարդն, ով ձեզ մոտ չարախոսում է ուրիշից, ցանկացած պահի կարող է հարվածել ձեզ»․ Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն իր ինստագրամյան էջում կիսվել է դստեր՝ Անդրեայի հետ լուսանկարներով ու դրանց կից գրել․

«Երբեք մի տրվեք պրովոկացիաներին, ատելությանը՝ ատելությունով մի պատասխանեք, հիշեք, այն մարդն, ով ձեզ մոտ չարախոսում է ուրիշից, փորձելով արժանանալ ձեր վստահությանը, ցանկացած պահի կարող է հարվածել ձեզ, անկախ իրավիճակից, մի գործեք հակառակ ձեր սկզբունքներին, մեր արժանապատվությունը վեր է ամեն ինչից»: