Դմիտրի Խրուստալյովն ամուսնացել է

Օրեր առաջ Դմիտրի Խրուստալյովը լրագրողներիին հյատնեց իր ամուսնության մասին։
40-ամյա դերասանն ամուսնացել է 29-ամյա Մարիա Գոնչարուկի հետ։
Մարիան երգչուհի է։ Նախկինում շշուկներ էին պտտվում, որ գեղեցկուհին Կոնստանտին Մելաձեի սիրուհին է։
Մարիան ու Դմիտրին շփվում են արդեն 3 տարի։ Նրանք որոշել են գաղտնի ամուսնանալ և հիմա Փարիզում վայելում են իրենց մեղրամիսը։
Հիշեցնենք , որ Խրուստալյովը 7 տարի սիրավեպի մեջ էր Եկատերինա Վարնավայի հետ։
Վարնավան լրագրողների հետ զրույցում իրենց բաժանությունը մեկնաբանեց՝ ասելով, որ տարիները իրեն ու Դմիտրիին դարձրել էին մտերիմ ընկերներ, բայց սպանել էին սերն ու կիրքը։ Իսկ Դմիտրին իրենց բաժանության մեջ մեղավոր է համարում Եկատերինային՝ մեաղդրելով նրան անտարբերության ու իր նկատմամբ սառելու մեջ։ Հաղորդավարը խոստովանում է, որ երկար ժամանակ չէր կարողանում մոռանալ իր գեղեցկուհի գործընկերուհուն և մտածում էր, որ այլևս ոչ ոքի չի կարողանա սիրահարվել։
Հիմա նախկին սիրեցյալները չեն շփվում, որովհետև Դմիտրիի կինը՝ Մարիան, չափազանց խանդոտ է։