Քլոե Քարդաշյանը վաճառում է իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ)

Կալաբասասում գտնվող, 19 միլիոն դոլար արժողությամբ այս շքեղ առանձնատունը պատկանում է Քլոե Քարդաշյանին։ Առնաձնատունը նախագծված է միջերկրածովյան ոճով:

Այստեղ կա հարմարավետ ու շքեղ կյանքի համար ամեն ինչ՝ վեց ննջասենյակ, յոթ սանհանգույց, գրադարան, կինոթատրոն, լողավազան և այլն: Ըստ արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Քլոե Քարդաշյանը վաճառում է այս առանձնատունը 19 միլիոն դոլարով: Քլոեն այն ձեռք է բերել 2013 թվականին։