Forbes-ը Քայլի Ջեններին զրկել է ամենաերիտասարդ միլիարդատիրոջ կարգավիճակից

Forbes ամսագիրը միլիարդատերերի ցուցակից հեռացրել է հեռուստաաստղ և գործարար Քայլի Ջեններին, երբ բացահայտել է, որ նրա Kylie Cosmetics ընկերությունն ավել քիչ է գնահատվում։

Ամսագրի վերլուծաբանները վերագնահատել են նրա կարողությունը՝ հիմնվելով Coty ընկերության  տրամադրած փաստաթղթերի վրա, որն անցյալ տարվա նոյեմբերին Ջեններից գնել էր նրա կոսմետիկ ընկերության 51 տոկոսը (այդ գործարքի շնորհիվ, որն ավարտվել էր այս տարվա հունվարին, հեռուստաաստղի բիզնեսը դարձել էր 1,2 մլրդ դոլար):

Սակայն հետազոտությունից հետո, որում հաշվի են առնվել նաև, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կտրուկ նվազել են վաճառքները, հետևում է, որ այժմ Քայլի Ջենների կարողությունը կազմում է մոտավորապես 900 մլն դոլար:

Առաջին անգամ Ջենները ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշում հայտնվել էր 2019 թվականի մարտին (2014 թվականին նա սկսել է զբաղվել բիզնեսով՝ թողարկելով շրթներկների շարքը):