Քվենտին Տարանտինոն նշել է վերջին տասնամյակի լավագույն ֆիլմը (լուսանկարներ)

Հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն նշել է, թե որն է վերջին տասնամյակի լավագույն ֆիլմը։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Premiere ամսագիրը:

Տարանտինոն ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի ֆեյսբուքի ստեղծման մասին «Սոցիալական ցանց» ֆիլմը տասնամյակի լավագույն ֆիլմ է անվանել: Նրա խոսքով՝ այս ֆիլմը «թիվ մեկն է, մյուս ֆիլմերի մեջ լավագույնն է»։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի ստեղծման պատմության մասին ֆիլմում նկարահանվել են Ջեսի Այզենբերգը, Էնդրյու Գարֆիլդը և Ջասթին Թիմբերլեյքը:

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 1-ին․ պրեմիերայի առաջին երկու շաբաթում ֆիլմը գլխավորել է բոլոր կինոթատրոնների ֆիլմացանկը։