Երգիչ Գուրգեն Դաբաղյանը իմ միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է իր հարսանեկան արարողության ժամանակ։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգիչը կնոջ՝ Իննայի հետ է։ Կադրում երգիչը համբուրում է կնոջը, իսկ հրապարակմանը կից նա գեղեցիկ շնորհավորանք է հղել կնոջը՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
«Այսօր դու դարձար 20 տարեկան։ Շնորհավոր ծնունդդ, կյանք, ուզում եմ, որ ոչ մի բան կյանքում մեզ չբաժանի իրարից։ Շատ կարոտել եմ, քանի որ արդեն մոտ 3 ամիս է՝ մենք հեռու ենք իրարից ու չգիտեմ՝ դեռ ինչքան էլ այսպես կմնանք, բայց սա, մեկ է, ժամանակավոր է։ Սիրում եմ քեզ, իմ Իննա»,- գրել է երգիչը իր էջում։
Իննան էլ իր հերթին պատասխանել է ամուսնու շնորհավորանքին՝ գրելով․ «Շնորհակալ եմ շատ, կյանքս։ Կարոտել եմ շատ, սիրում եմ անսահման»։