Նազենի Հովհաննիսյանի ինքնաքննադատությունը դուր չի եկել երկրպագուներին

Նազենի Հովհանիսյանն իր ինստագրամյան էջում կիսվել է արխիվային լուսանկարով, որին կից գրել է․ «Թշերը հուշում են, բայց չեն պարտադրում։
10 տարի առաջվա նկար, ինչքան ուժ ունեմ թուշ ունեմ։ Բարի լույս, և թող ապրենք այնպես, որ անցյալին ու մեզ` անցյալում, նայենք ժպտալով»։
Սակայն երկրպագուներին դուր չի եկել հաղորդավարուհու ինքնաքննադատությունը, ինստագրամյան հետևորդների մեծ մասը լուսանկարը հեղեղել է հաճոյախոսություններով՝ հորդորելով Նազենիին գնահատել սեփական գեղեցկությունն ու առաձնահատկությունը։
Նշենք, որ ավելի վաղ, երբ Նազենին իր ամառային հանգիստն էր վայելում Իտալիայում, կիսվելով ինստագրամյան էջում գայթակղիչ լուսանկարներով, նա գրել էր․ «Ասենք կարող էի չէ՞ ես մի 10 սմ ավելի հասակով լինեի, երկարուկ ու նիհարիկ, ոչ թե տիպիկ միջերկրածովյան կառուցվածքով ու կոնքային «ակտիվությամբ»: Հ.Գ. տեսնես կա՞ աշխարհում մարդ, ով գոհ է իր մարմնից»։
Հետևոդրներն արդեն սկսում են ենթադրել, որ Նազենին բարդույթավորվում է իր արտաքինից։