Ռայան Գոսլինգը կխաղա «Գայլ մարդը» ֆիլմի ռեմեյքում

Ամերիկացի դերասան Ռայան Գոսլինգը կխաղա մարդագայլի դերը «Գայլ մարդը» ֆիլմի ռեմեյքում: Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Սցենարի հեղինակներն են Լորեն Շուքեր Բլումը և Ռեբեկա Անջելոն, ֆիլմի ռեժիսոր դեռ չի գտնվել: «Գայլ մարդը» ֆիլմի բնօրինակը ստեղծվել է 1941 թվականին: 2010-ին Universal-ը վերաթողարկել է ֆիլմը:

Դերասանը հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «The Notebook»-ը, «Crazy, Stupid, Love»-ը, «La La Land»-ը և այլն։ Ռայանին հատկապես հաջողություն բերեց «La La Land» ֆիլմը, որտեղ դերասանը նկարահանվում էր հոլիվուդյան դերասանուհի էմմա Սթոունի հետ։