Լիլուի ընտանիքում այսօր կրկնակի տոն է․ երգչուհին նոր լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել

Լիլուն իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է որդու լուսանկարն ու գրառում կատարել։ Պարզվում է՝ երգչուհու որդին ծնվել է հենց երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի մեկին։

Լուսանկարին կից Լիլուն շնորհավորել է որդու ծննդյան օրն ու Հունիսի մեկը․ «Ծնունդդ շնորհավոր, Ռոբ։ Ես երջանիկ եմ, որ հենց քո մաման եմ։ Շնորհավոր Հունիսի 1»։