Երեկ աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի ծննդյան օրն էր։ Երգչուհին համերգային շրջագայությամբ ժամանել էր Ռուսաստան՝ Մոսկվա։ Դա էր պատճառը, որ Լոպեսը միայնակ էր մնացել իր ծննդյան օրը՝ առանց մտերիմների ու հարազատների։
Սակայն Ջենիֆերի ամուսինը՝ Ալեքս Ռոդրիգեսը, որոշել էր անակնկալ մատուցել կնոջը՝ մեկնելով Ռուսաստան և նվիրելով նրան Porsche մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը 120 միլիոն դոլար է։
Ռոդրիգեսը Ջենիֆերին տարել է Մայամի, որտեղ աստղային զույգին սպասում էին 2500 հյուրերը՝ նրանց ընկերներն ու ծանոթները։
Իրենց ինստագրամյան էջում բազմաթիվ աստղեր շնորհավորել են երգչուհուն։
Ամենաօրիգինալը Լոպեսի նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի շնորհավորանքն էր, որտեղ Էնթոնին Ջենիֆերին անվանում է աշխարհի ամենադրական ու փայլուն մարդ, ով իր լույսով ջերմացնում է բոլորին։