Կարանտինի ընթացքում սննդաբան Լիլիթ Բասյանը բավականին հաճախ է հրապարակումներ անում կանացի առողջության ու գեղեցկության համար ամենակարևոր թեմաներից մեկի՝ առողջ սննդակարգի վերաբերյալ։
Բասյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է արդյունավետ դիետայի տարբերակ, որին 7 օր հետևելու դեպքում կարելի է հասնել հիասքանչ արդյունքի։
Դիետա, օր 1
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք։
Նախաճաշ – Վարսակով ապուր (վարսակ՝ 38 գրամ + 20 գրամ չիր կամ 1 թեյի գդալ գեետնանուշի կարագ)
12:30 ուտում ենք 2 կիվի
14:00 ուտում ենք 1%-անոց կաթնաշոռ 100 գրամ
16:00 – Ճաշ – Հավի կոտլետ (ֆարշ՝ 80 գրամ, 1 ձվի սպիտակուց, կանաչի):
20:00 – Ընթրիք (աղցանի տերևներ՝ 60 գրամ, 1 լոլիկ, 1 բիբար, 2 ձվի սպիտակուց + 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ)
Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում
Սուրճ, թեյ խմեք առանց շաքարի
Դիետա, օր 2
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք
Նախաճաշ – 40 գրամ պանիր և 1 շերտ խլեբեց, 30 րոպեից 80 գրամ կեռաս
13։00 խմում ենք 1 բաժակ կեֆիր 1%
15:00 – Ճաշ – ձուկ` սաղմոն 150 գրամ
17:00 – ուտում ենք 50 գրամ բրոկոլի
20:00 – Ընթրիք (աղցանի տերևներ՝ 65 գրամ, 1 վարունգ, 1 բուլղարական բիբար, 100 գրամ հավի կրծքամիս):
Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում։
Դիետա, օր 3
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք
Նախաճաշ – վարսակի նրբաբլիթ` 1 ձու, 3 ճաշի գդալ վարսակ, 4 ճաշի գդալ անյուղ կաթ, աղ։ Պատրաստել առանց ձեթի, կստացվի 2 նրբաբլիթ։ Որպես միջուկ ավելացնել կաթնաշոռ և բանան
13։00 – 1 գրեյֆրուտ
15:10 – Ճաշ – հորթի միս` 100 գրամ
17:00 – ուտում ենք 100 գրամ կաթնաշոռ (2%)
20:00 – Ընթրիք` ապուր (հավի թևիկ, 30 գրամ կանաչ լոբի, բուլղարական բիբար, գազար, սոխ)
Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում
Դիետա, օր` 4
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք
Նախաճաշ – աղցան (կես ավոկադո, աղցանի տերևներ, լոլիկ, 1 ձու)
12:20 – ելակ՝ 220 գրամ
14:30 – 30 գրամ շագանակագույն բրինձ
16:30 – Ճաշ՝ 130 գրամ սաղմոն
18:15 1 լոլիկ, 1 վարունգ
20:00 – Ընթրիք՝ – Հավով ապուր (100 գրամ հավի կրծքամիս, 60 գրամ բրոկոլի, 1 գազար, սոխ) 🍽
Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում
Դիետա, օր 5
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք։
Նախաճաշ – 100 գրամ կաթնաշոռ (2%) + 3 հատ սալոր
12։00 – 1 կանաչ խնձոր
14:15 – 1 շերտ խլեբեց (Korner ֆիրմայի) և 22 գրամ պանիր
16:30 – Ճաշ` 30 գրամ շագանակագույն բրինձ
19:30 – Ընթրիք` հավի կրծքամիս` 70 գրամ և բազուկ` 100 գրամ
Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում
Դիետա, օր 6
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք
Նախաճաշ – 35 գրամ վարսակով ապուր 🍽
12։00 – 1 գրեյֆրուտ
14:45 – Ճաշ – 120 գրամ տավարի միս, 1 բուլղարական պղպեղ, 60 գրամ բրոկոլի։ Այս ամենն անցկացնում ենք մսաղացով։ Գնդիկներ ենք պատրաստում և եփում ջեռոցում։ Վերջում ավելացնում ենք 20 գրամ պանիր
17։00 – 1 բաժակ կեֆիր` 1%
20։00 – Ընթրիք` աղցան, կես ավոկադո, 50 գրամ ծովախեցգետին, 1 լոլիկ, 40 գրամ աղցանի տերևներ, լիմոնի հյութ
Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում
Դիետա, օր 7
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք
Նախաճաշ – 50 գրամ վարսակով ապուր + 20 գրամ նուշ + 10 գրամ չամիչ
12։00 – 1 կանաչ խնձոր
14:00 – 30 գրամ շագանակագույն բրինձ
16։30 – Մսով զամբյուղներ (130 գրամ հավի ֆիլե, սոխ, 1 ճաշի գդալ մսի համար նախատեսված թեփուկներ, 2 շամպինիոն, 30 գրամ բուլղարական բիբար, կանաչի)։ Ֆիլեն, սոխը և թեփուկները հարում ենք բլենդերով, լցնում ենք ֆորմայի մեջ, շամպինիոնը և պղպեղը շոգեխաշում ենք, ավելացնում հարած զանգվածին, վրան ավելացնում կանաչի և եփում ջեռոցում
20։00 – Ընթրիք` 130 գրամ հավի կրծքամիս և 100 գրամ բրոկոլի
Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում