«Ամեն ինչ ի վերջո տանում է դեպի մեր բալիկներն ու նրանց ապագան»․ Արևիկ Ուդումյանի ու որդու լուսանկարը

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը կիսվել է որդու հետ սելֆիով ու դրան կից շնորհավորել մանուկների օրը։

«Շնորհավոր բոլոր ձագուկների hունիսի 1-ը։ Բոլորիս վախերը, ցանկությունները, նպատակները, երջանկությունը, անհանգստությունը, ամեն ինչ ի վերջո տանում է դեպի մեր բալիկներն ու նրանց ապագան։ Թող նրանք միշտ անամպ երկինք ունենան և լինեն առողջ։ Ի՞նչ ծրագրեր ունեք այսօր ։ Ի՞նչ եք մտածել Ձեր փոքրիկի օրը տոն դարձնելու համար։ Ես ինքս այսօր փորձելու եմ խուսափել մարդաշատ վայրերից, բայց իհարկե ցանկանում եմ հնարավորության սահմաններում այս օրը տոնի վերածել․ ինքս չգիտեմ դեռ ինչպես»,- լուսանկարին կից գրել է Արևիկը։