Սիրուն Մինասի առաջին լուսանկարները կլորացած փորիկով

Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը, ով նաև հայտնի է Women’s Club հումորային նախագծից, սպասում է իր առաջնեկին։
Իր ինստագրամյան էջում րոպեներ առաջ նա առաջին անգամ լուսանկարներ է հրապարակել կլորացած փորիկով։
Սիրունի կարգավիճակը շատերը նկատել էին ավելի վաղ Ինստագրամի էջում հրապարակված տեսանյութերի շնորհիվ։
Հիշեցնենք, որ Սիրունը պսակադրվել է նախորդ տարվա հունիսին։ Սիրունի ամուսինը Ռաֆայել Վարդանյանն է։