Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հղիության վերջին շրջանում է։ Նա պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում և պատմում իր հղիության ընթացքից, մեկնաբանություններից մեկում էլ խոսոտովանել է, որ արդեն չի կարողանում համբերել, թե երբ է մայր դառնալու։
Գոհարը նոր լուսանկար է հրապարակել, որը հետևորդների մոտ զարմանք է առաջացրել․ դիմահարդարը կոսմետիկ միջոցների օգնությամբ փոքրիկ պինգվին է նկարել որովայնին։ Բլոգերը հրապարակման մեկնաբանություններում գրել է. «Այնքան եմ սպասում իմ պինգվինի հետ հանդիպմանը: Առաջին լուսանկարը՝ հղիները Ինստագրամում, երկրորդը՝ կյանքում»։
Հետևորդներին դուր է եկել հղի դիմահարդարի նուրբ կերպարը։ Նրանք Գոհարին ու նրա ապագա որդուն լավագույնն են մաղթել։