Սոֆյա Ավագիմյանի նոր լուսանկարը ցրել է երկրպագուների բոլոր կասկածները

Սոֆյա Ավագիմյանը, ով լրատվամիջոցների կողմից ճանաչվել է որպես Ինստագրամի ամենագեղեցիկ հայուհի, իր Ինստագրամի էջում հրապարակել է ընտանեկան ջերմ լուսանկար։
Նշենք, որ արդեն երկար ժամանակ է գեղեցկուհին չէր հրապարակում ամուսնու հետ լուսանկարներ, իսկ մինչ այդ նա պարբերաբար թարմացնում էր իր միկրոբլոգը՝ կիսվելով սիրելիի հետ ռոմանտիկ կադրերով։
Այս հրապարակմամբ գեղեցկուհին ցրել է ինստագրամյան այն հետևորդների կասկածները, ովքեր կարծում էին, որ մոդելն ամուսնալուծվել է։
Լուսանկարին կից Սոֆին շնորհավորել է բոլոր երեխաների տոնը։
Ինստագրամյան հետևորդները հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունները ջերմ խոսքերով և հաճոյախոսություններով։