Արամ MP3-ն, վերջապես, հրապարակել է կրտսեր որդու լուսանկարը

Երգիչ, հաղորդավար Արամ MP3-ն հազվադեպ է իր միկրոբլոգում կիսվում ընտանեկան կադրերով, սակայն ժամեր առաջ նա հրապարակել է կրտսեր որդու լուսանկարը։ Երկրպագուները ջերմ խոսքեր էին հղել փոքրիկին և կարծիք հայտնել, որ նա ընդհանրապես նման չէ հայրիկին։
Նշենք, որ երգչի ավագ որդին՝ Առնոն, արդեն սկսել է իր հեռուստատեսային կարիերան և ամիսներ առաջ նկարահանվում էր Առաջին ալիքով ցուցադրվող «Պատվի համար» հեռուստասերիալում։
Ինստագրամյան էջում Արամը հաճախ է հումորային գրառումներ անում՝ դրական լիցքեր փոխանցելով իր հետևորդներին։
Օրեր ատաջ Արամը կիսվել էր Իտալիայում արված լուսանկարով և խոստովանել էր, թե որն է վերջին ժամանակներում իր ամենամեծ երազանքը։
«Տեսնես ե՞րբ կբացվեն չվերթները, գնամ տատիկենցս գյուղ՝ Պորտոֆինո»,- լուսանկարին կից գրել էր նա։