Ռիհաննան նկարահանվել է իր ներքնազգեստի ապրանքանիշի նոր գովազդի համար

Ներքնազգեստի իր Savage X Fenty ապրանքանիշի գոյության երկու տարիների ընթացքում Ռիհաննան արդեն ապացուցել է, որ ինքը հաջողակ է ոչ միայն երգելու, այլև նորաձևության մեջ: Նորաձևության աշխարհը հայտնի երգչուհուն լավ եկամուտ է ապահովում, իսկ ներքնազգեստի ապրանքանիշը շատ տարածված է գնորդների շրջանում: Երեկ 32-ամյա աստղը հայտարարեց իր բրենդի նոր գովազդային արշավի մեկնարկի մասին:

Ֆոտոշարքում երգչուհին նկարահանվել է արմավենու ֆոնին և ցուցադրել է դեղնավուն ժանյակավոր հավաքածուն:

Նոր հավաքածուի վաճառքը սկսվել է երեկ: Սակայն, այն ապրանքանիշի պաշտոնական կայքում այսօր գնելն արդեն անհնար է. սա յուրահատուկ հաղորդագրություն է՝ ուղղված ռասայական անարդարությանն ու անհավասարությանը՝ կապված սևամորթ Ջորջ Ֆլոյդի սենսացիոն սպանության հետ։