Լյուբով Ուսպենսկայան նոր ընտրյալ ունի՞․ ո՞վ է նա (լուսանկարներ)

Յլուբով Ուսպենսկայայի հրապարակած լուսանկարները նրա նոր սիրավեպ ունենալու մասին կասկածներ ու քննարկումներ են առաջացրել։ 66-ամյա երգչուհին իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել վրացի երիտասարդ երգիչ Լևան Կբիլաշվիլիի հետ, որը մասնակցում է «Ձայն» շոուի յոթերորդ եթերաշրջանին: Լուսանկարներում երգչուհին նրբորեն գրկել է երիտասարդին և բացահայտ ցույց է տալիս նրա նկատմամբ ունեցած հետաքրքրությունը:
Երկրպագուներն արդեն վստահ են, որ Լևանը շանսոնի թագուհու ֆավորիտն է:

Կբիլաշվիլին, ի դեպ, չի թաքցնում, որ երգչուհին մեծ դեր է խաղացել իր կյանքում: «Նա այն մարդն է, ով տեսել է իմ ունակությունները, հավատացել է ինձ ամբողջ սրտով, բացարձակապես անշահախնդրորեն ինձ հնարավորություն է տվել բեմ բարձրանալ», – ասել է Կբիլաշվիլին Ուսպենսկայայի մասին: Բայց երգիչը չի մեկնաբանում իր ու Ուսպենսկայայի հնարավոր սիրավեպի մասին լուրերը։