Ինչպե՞ս է նշել իր 26-ամյակը Համլետ Ղազարյանը և ի՞նչ նվեր է ստացել կնոջից

Այսօր դերասան Համլետ Ղազարյանը նշում է իր 26-ամյակը։ Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանը հավատացնում է, որ կարանտինը չկարողացավ խափանել իր լավ օրն ու փչացնել տրամադրությունը։
«Սա իմ առաջին ծնունդն էր նոր կարգավիճակով՝ ամուսնացած։ Իրականում, հետաքրքիր ծրագրեր էինք կազմել կնոջս հետ դեռ ձմռանից, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ։
Չնայած ընտանիքս ու ընկերներս հաճելի անակնկալ մատուցեցին։
Ներկա իրավիճակի հետ կապված, իրականում, միայն տոնի ֆորմատը փոխվեց, բայց ոչ էությունը․ այս տարի մտածում էի, թե չեմ նշի տարեդարձս․ ի միջի այլոց իմ ծննդյան օրը (ի տարբերություն շատերի) իմ սիրելի տոներից մեկն է»,-ասում է դերասանը։

Համլետը խոստովանում է, թե ինչ երազանք է պահել այս տարի՝ տորթի մոմերը փչելիս․ «Դեռ պատանեկան տարիներից՝ տորթի մոմերը փչելիս միշտ նույն խոսքերն են մտքումս՝ Էքզյուպերիի աղոթքից մի հատված․ «Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես եմ խնդրում, այլ այն, ինչը, իսկապես, ինձ անհրաժեշտ է »։
Սա ինձ համար կրեդո դարձած մտքերից մեկն է, որն արդեն երկար տարիներ գալիս է ինձ հետ»։

Դերասանը նկատում է, որ տարեցտարի ավելի համբերատար է դառնում, սկսել է ամեն բանից առաջ երկար ծանրութեթև անել ու զգուշորեն վերաբերվել արկածախնդրությանը։
«Չգիտեմ՝ մեծանում եմ »,- ժպիտով նշում է նա։

Համլետը նաև անկեղծանում է՝ ասելով, որ սիրում է թե՛ նվիրել, թե՛ նվերներ ստանալ, իսկ նվերների հարցում խստապահանջ չէ։
Սակայն այսօր կար մի նվեր, որն ամենից շատն է ուրախացրել դերասանին։
«Ամենաշատը ուրախացա կնոջս նվերից, երբ տուփից հանեցի իմ սիրած բրենդի սպորտային կոշիկները»,-պատմում է Համլետը։

Խոսելով ապագայի մասին՝ դերասանն ասում է։
«5-10 տարի հետո ամենակարևորը կուզեմ ապագա երեխաներիս համար լավ հայր լինել։ Իսկ մասնագիտական առումով ամեն բան ինձնից է կախված, հուսով եմ՝ կկարողանամ հասնել այն նպատակներին, որոնք ինքս իմ առաջ դրել եմ»,-անկեծանում է Համլետն ու եզրափակում խոսքն ինքն իրեն կարևոր մաղթանք հղելով․ «Իսկ ինքս ինձ մաղթում եմ, որ մինչև հաջորդ ծնունդս ավելի շատ ազատվեմ ալարկոտությունիցս․ իրականում աշխատում եմ այդ ուղղությամբ, օրինակ՝ վերջին ամիսներին ինձ ստիպել եմ մարզասրահ հաճախել, իսկ կարանտինային օրերին տանն էի պարապում։
Մի խոսքով ալարկոտությունից ազատվել է պետք, դա լավ բան չէ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան