Ո՞ր դեպքերում է թեյը վնասակար առողջության համար և ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել

Թեյն ամենատարածված ու օգտակար ըմպելիքներից է, որը հարուստ է մի շարք օգտակար նյութերով և օգնում է պայքարել ամենատարբեր առողջական խնդիրների դեմ, սակայն անգամ այս օգտակար ընպելիք որոշ դեպքերում կարող է շատ վտանգավոր լինել։

Ինչպես գրում է MedikForum.ru կայքը, մասնագետները ներկայացրել են, թե որ դեպքերում է թեյը վնասակար առողջության համար։ Իրանցի գիտնականների խոսքով՝ առողջության համար խիստ վտանգավոր է չափազանց տաք թեյ խմելը։ Վնասակար ազդեցությունից խուսափելու համար թեյի ջերմաստիճանը պետք է լինի  56-60°C, իսկ այս ցուցանիշի բարձրացումն անգամ հինգ միավորով արդեն իսկ զգալիորեն բարձրացնում է կերակրափողի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Ընդ որում՝ այս դեպքում վտանգավոր է անգամ օրական մեկ բաժակ տաք թեյը։

«70°C ջերմաստիճանի թեյը բարձրացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը ութ անգամ։ Թրմելուց երկու րոպե հետո թեյը խմելու դեպքում այդ վտանգը հինգ անգամ ավելի բարձր է լինում, քան չորս րոպե հետո խմելու դեպքում», – նշում են մասնագետները։

Թայվանցի սննդաբան Չժան Սըլանն իր հերթին հավելում է, որ առողջության համար վնասակար է ոչ միայն տաք թեյ, այլև այն ըմպելիքը, որը պարունակում է պեստիցիդների մնացորդներ։ Մասնագետի խոսքով՝ այդ վնասակար նյութերից կարելի է խուսափել թեյը ճիշտ թրմելու դեպքում։ Առաջին անգամ թրմելուց հետո թեյը չի կարելի խմել. այն հարկավոր է քամել և թրմել թեյի թերթիկները ևս մեկ անգամ, որպեսզի թունաքիմիկատների մնացորդները մաքրվեն։ Բացի այդ, թեյը թրմելուց չի կարելի տարան ծածկել կափարիչով, քանի որ պեստիցիդներ կարող են կուտակվել նաև գոլորշու մեջ

Վերոնշյալ սխալները դարձնում են օգտակար ըմպելիքը վնասակարի, սակայն թեյը կարող է վտանգվոր լինել նաև մի շարք այլ դեպքերում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Դատարկ ստամոքսին խմելու դեպքում

Դատարկ ստամոքսին թեյ խմելու սովորությունը նույնպես կարող է վնասակար լինել։ Այս դեպքում ճնշվում է ստամոքսահյութի արտազատումը և նվազում է դրա թթվայնությունը, ինչը բացասաբար է անդրադառնում մարսողության վրա և նպաստում է գլխացավերի զարգացմանն ու սրտի զարկերի արագացմանը։

Բարձր ջերմության ժամանակ խմելու դեպքում

Թեյը պարունակում է աղաղաթթու, որն օժտված է կապող հատկություններով, ինչը կարող է խանգարել ջերմակարգավորման գործընթացները։ Այս դեպքում ջերմությունը նորմալ չի արտազատվի, ինչը թույլ չի տա նվազեցնել մարմնի ջերմաստիճանը։

Ուտելուց անմիջապես հետո խմելու դեպքում

Այս ըմպելիքի մեջ պարունակվում են նյութեր, որոնք թույլ չեն տալիս ինչպես հարկն է յուրացնել սննդից ստացված սննդարար նյութերը, օրինակ՝ երկաթը։ Բացի այդ, աղաղաթթվի համադրությունը սպիտակուցների հետ հանգեցնում է օրգանիզմում տոքսինների և քաղցկեղածին տարրերի մակարդակի բարձրացման, ինչն էլ կարող է դառնալ փորկապության պատճառ։

Ալկոհոլի գործածությունից հետո խմելու դեպքում

Ոգելից խմիչքներն արդեն իսկ բացասաբար են անդրադառնում սրտանոթային համակարգի, երիկամների ու լյարդի աշխատանքի վրա, իսկ թեյը հավելյալ խթանիչ ազդեցություն է ունենում արյան շրջանառության վրա, ինչի հետևանքով այդ օրգաններն էլ ավելի են ծանրաբեռնվում։