Կարո՞ղ եք կռահել, թե որ հայտնիների մանկության լուսանկարներն են

Քանի որ կարանտինի հետևանքով մենք՝ բոլորս, փակված ենք տանն ու հնարավորություն չունենք նոր ֆոտոշարքեր իրականացնելու, շատերն ինստագրամյան իրենց էջերում կիսվում են արխիվային կադրերով։
Այդպես օրեր առաջ իրենց երկրպագուներին ուրախացրել են նաև հայ հայտնիները։ Ամերիկաբնակ դերասանուհի Մերի Մակարյանը կիսվել է իր և ամուսնու մանկական լուսանկարներով, նրանց օրինակին են հետևել նաև երգչուհիներ Հասմիկ Կարապետյանն ու Դալիթան։
Երկրպագուները դժվարությամբ են հասկացել, որ հրապարակված լուսանկարներում պատկերված են հենց իրենց սիրելի հայտնիները։